5 հոկտեմբերի 2009 - 17:32 AMT
ՀՀ նախագահի համահայկական ուղեւորությունը բավական հաջող է անցնում
«Ես դրական եմ գնահատում ՀՀ նախագահի համահայկական ուղեւորության ընթացքը»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Զոհրաբյանի խոսքով, հայկական Սփյուռքը վախեր ունի, եւ դա բնական է, ու Հայաստանի նախագահը, մասնավորապես, փորձում է ցրել այդ վախերը: Նա նաեւ նշել է, որ հայկական մամուլը երբեմն չափազանցնում է Սփյուռքի արձագանքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլի նկատմամբ:

«Փարիզում նախագահի հանդիպումը բավական լավ անցավ: Ճիշտ է, այնտեղ բողոքի ցույց տեղի ունեցավ, որը ես նորմալ երեւույթ համարեցի, սակայն երկրի նախագահին վարկաբեկելը ճիշտ չէ»,- ասել է Զոհրաբյանը: