6 հոկտեմբերի 2009 - 11:22 AMT
Վելիզար Դիմիտրով. Հենրիկ Մխիթարյանի փոխանցումը ֆենոմենալ է
Հենրիկ Մխիթարյանի ակումբակից Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Վելիզար Դիմիտրովը, դառնալով երկու գոլային փոխանցումների հեղինակը Մարիուպոլի «Իլյիչեւցի» հետ խաղում, հայտարարել է, որ այս խաղում նրան ամենից շատ դուր է եկել հայ կիսապաշտպանի փոխանցումը, որից հետո Քինգսլին 3-րդ գնդակն ուղարկեց «Իլյիչեւցի» դարպասը:

«Իլյիչեւցի» հետ խաղի արդյունքն օրինաչափ եմ համարում: Այո, մենք խաղի վերջում որոշ սխալներ թույլ տվեցինք, սակայն, համաձայնվեք, որ մենք հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք: Ինչ վերաբերում է իմ փոխանցումներին, ապա նշեմ, որ իմ մոտ ավելի տպավորվել է Մխիթարյանի փոխանցումը: Հենրիկ Մխիթարյանի փոխանցումը ֆենոմենալ էր:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնության 9 տուրում Դոնեցկի «Մետալուրգը» խոշոր հաղթանակ է տարել «Իլյիչեւցի» հանդեպ 4:1 հաշվով: Իսկ երկու գոլային հաղորդումների հեղինակ է դարձել հայ կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, ընդ որում փոխանցումներից մեկը նա արել է կրունկով, մեջքով կանգնած լինելով դարպասներին: