6 հոկտեմբերի 2009 - 15:57 AMT
Լոս Անջելեսի հայ ուսանողները հացադուլ են հայտարարել
Հայազգի շուրջ 10 երիտասարդներ հացադուլ են հայտարարել Լոս Անջելեսում` Հայաստանի հյուպատոսության շենքի առջեւ` որպես բողոքի նշան Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ:

Ակցիայի նախաձեռնողն է «Stop the Protocols» կազմակերպությունը, որին անդամակցում են Կալիֆորնիայի ուսանողական հայկական կազմակերպությունները, Հայ երիտասարդների ֆեդերացիան եւ Կալիֆորնիայի համալսարանի ուսանողները: