«Հայֆեստ»-ի շրջանակներում հայ հանդիսատեսին է ներկայացվել Ֆիլիպ Ժանտիի ֆրանսիական թատերախմբի «Զիգմունդ Ֆոլի» բեմականացումը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել հայտնի ֆրանսիական Ֆիլիպ Ժանտիի թատերախմբի «Զիգմունդ Ֆոլի» բեմականացումը:



«Հայ հանդիսատեսը մեզ հաճելիորեն զարմացրեց իր լսելու ունակությամբ, չէր որ ոչ բոլորն էին դահլիճում տիրապետում ֆրանսերենի»,-ասել է գլխավոր դերասան Էրիկ դը Սարիան:



Թատերախումբը հանդես եկավ «Զիգմունդ Ֆոլի» ներկայացմամբ, որը ստեղծել են Ֆիլիպ Ժանտին եւ նրա կինը` Մարի Անդերվուդը 1983-84թթ. Այն շուրջ 100 անգամ ցուցադրվել է Ֆրանսիայում, իսկ 2000թ. երկրորդ բեմականացումից հետո, այն որոշ փոփոխություններով շուրջ 500 անգամ ցուցադրվել է տարբեր երկրներում:



«Զիգմունդ Ֆոլին» ցույց է տալիս մարդու ներքին բախումն ինքն իր հետ: Մարդը կարծես երկու մասի է կիսվում եւ տիրում է քաոս, շիզոֆրենիա եւ պետք է կրկին հավաքել սեփական մասերը` հասնելու համար անդորրի ու ներդաշնակության»,-մեկնաբանում է դը Սարիան:



Հայտնի թատերախումբը ստեղծվել է 1967թ.:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---