6 հոկտեմբերի 2009 - 16:51 AMT
Նշանակվել են Եվրասիական զարգացման բանկի Տաջիկստանը ներկայացնող անդամները
Տաջիկստանը ֆինանսների նախարար Սաֆարալի Նաջմիդդինովին իր լիազոր ներկայացուցիչն է նշանակել Եվրասիական զարգացման բանկում, իսկ Ներդրումների ու պետական գույքի կառավարման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աբդուգաֆոր Ռախմոնովին` նրա տեղակալի պաշտոնում: Այս մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած հաղորդագրության մեջ, որը տրամադրել է «Օգտակար կապեր» հաղորդակցային գործակալության հաճախորների հետ աշխատանքի գծով ավագ մենեջերի ասիստենտ Իրինա Լագունովան:

Մինչ այժմ ԵԱԶԲ-ի Խորհրդի կազմում էին ՌԴ-ի Ղազախստանի ու Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացնում էին ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ու նրա տեղակալ Իոսիֆ Իսայանը;

Ընթացիկ տարվա հունիսին Տաջիկստանը դարձավ բանկի չորրորդ լիարժեք մասնակիցը:

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որի հիմնադիրներն են Ռուսաստանն ու Ղազախստանը (2006): Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլար: