Բաքուն ներկայացրել է Ղարաբաղի շուրջ փոխզիջման սեփական վարկածը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը: Նրա խոսքով, ադրբեջանական կողմից փոխզիջումը կայանում է ադրբեջանական պետության շրջանակներում Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքներին ինքնավարության բարձր աստիճանի հատկացման մեջ: «Իր տրամաբանությամբ կարգավորման գործընթացը պետք է ուղեկցվի օկուպացված շրջանների ազատագրմամբ: Մենք տարածքների աստիճանական ազատագրման կողմնակից ենք, բայց այդ գործընթացը չպետք է երկար տարիներ ձգձգվի: Լաչինի շրջանը կարեւոր նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար: Եւ այդ շրջանով դեպի Հայաստան տանող ճանապարհից պետք է օգտվեն ինչպես հայերը, այնպես էլ ադրբեջանցիները»,- ասել է Ազիմովը, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---