Հայաստանի զորամասերում կցուցադրվեն հայկական ֆիլմեր

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ ՀՀ պաշտպանության նախարարությաննախաձեռնությամբ, այս տարվանից ՀՀ տարածքում տեղակայված բոլոր զորամասերում կցուցադրվեն հայկական ֆիլմերը: Աննախադեպ այդ կինոծրագիրը սեպտեմբերի 25-ին մեկնարկեց Սեւանի ավազանում տեղակայված զինմասերում, ուր եւ բացի հայկական ֆիլմերի ցուցադրությունից, զինվորականների համար անցկացվեցին կինոարվեստին նվիրված դասախոսություններ, հանդիպումներ ստեղծագործական կոլեկտիվների հետ եւ այլն:



Ինչպեստեղեկացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի մարկետինգի եւ միջազգային հարբերությունների բաժնի պետ Մարտին Ուրիխանյանը, բացի զինվորական մասերից ֆիլմերը ցուցադրվեցին նաեւ Քնարավան բնակավայրում: Այս անգամ, ցուցադրության համար ընտրվել էին Ալբերտ Մկրտչյանի Տխուր փողոցի լուսաբացը, Թորգոմ Նալբանդյանի Հասա մերոնք են, Արման Մանարյանի Հեղնար աղբյուր ֆիլմերը, Ռոբերտ Սահակյանցի մուլտիպլիկացիոն կինոնկարներից, Վ.Սարոյանի ստեղծագործությունների մոտիվներով նկարված մուլտֆիլմերը, ինչպես նաեւ ՀԱԿ-ի վերջին նախաձեռնության` Գժուկներ մանկական ծրագրերից:



Մ.Ուրիխանյանի խոսքերով, դեռեւս 2007թ. Ազգային կինոկենտրոնը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ իրականացնում էր նմանատիպ մի ձեռնարկ` Միջմարզային մշակութային համագործակցություն. մշակութային մաս ծրագրի շրջանակներում: Այդ ընթացքում կինոկենտրոնի ջանքերով Հայաստանի հեռավոր, սահմանամերձ եւ բարձր լեռնային 20-ից ավելի բնակավայրերում ցուցադրվեցին 40 ֆիլմ: Բացի ֆիլմերի ցուցադրություններից, այդ բնակավայրերում կազմակերպվել եւ անցկացվել էին հանդիպումներ դերասանների եւ ռեժիսորների հետ:



Սակայն , այստարվանից Հայաստանիազգային կինոկենտրոնի եւ պաշտպանության նախարարության հետ համատեղ կինցուցադրությունների ծրագիրը վերամեկնարկեց արդեն նորովի: Մ.Ուրիխանյանը համոզված է, որ ճանաչողական եւ ուսուցողական նշանակության այս ծրագիրը կդառնա շարունակական:

Կինոուղեւորության հաջորդ կանգառը Արցախի զորամասերն ու բնակավայրերն են լինելու:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---