6 հոկտեմբերի 2009 - 19:52 AMT
Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններում նոր փուլ է սկսվում
Հոկտեմբերի 7-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կմեկնի Փարիզ, որտեղ կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՈ-ի 35-րդ գլխավոր կոնֆերանսին եւ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին: Այցի ընթացքում նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բեռնար
Կուշների հանդիպումը:

Փարիզում նաեւ կկայանա Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագրերը փոխադարձաբար վերացնելու մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Նույն օրը Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Քիշնեւ, որտեղ հոկտեմբերի 8-ին կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին, ինչից հետո Նալբանդյանը հայկական պատվիրակության կազմում` ՀՀ նախագահի հետ միասին, կմասնակցի ԱՊՀ նախագահների նիստին: