Ոչ մեկին տրված չէ չարաշահել Հայոց ցեղասպանության հարցը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցը կարեւոր է աշխարհի բոլոր հայերի համար, ոչ մեկին տրված չէ չարաշահել հայության բաց վերքի թեմայի շուրջ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Analitika.at.ua ՏՎԿ ղեկավար Մարատ Հակոբյանը: Նրա խոսքով, հայ-թուրքական բանակցություններն ինքնին դյուրին չեն, եւ ազգային շահն իսկապես պաշտպանելու համար անհրաժեշտ է, որպեսզի ողջ հայ ժողովուրդը միավորվի:



«Փոխանակ հաղորդակցվելով դիմակայել հայությանը նետվող մարտահրավերներին, որոշ քաղաքական ուժեր փորձում են լարված մթնոլորտ ստեղծել, ինչով թշնամիների կրակի վրա յուղ են լցնում: Սփյուռքի որոշ ուժերի բողոքի արտահայտումը չպետք է առնչություն ունենա ազգային խորհրդանիշների վարկաբեկման հետ եւ անձնական վիրավորանքի վերածվի: Յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, բայց մեր Հայրենիքի ղեկավարության հասցեին վիրավորական արտահայտությունները մատնանշում են հայ-թուրքական երկխոսության հակառակորդների մոտ փաստարկների բացակայությունը:



Հայ-թուրքական Արձանագրությունների դեմ հիմնականում հանդես են գալիս մարդիկ, որոնք ծանոթ չեն այդ փաստաթղթերի բովանդակությանը կամ նրանք, ովքեր ենթարկվել են հայ-թուրքական երկխոսության հակառակորդների ագրեսիվ քարոզչությանը»,- ընդգծել է Հակոբյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---