Աբդուլլահ Գյուլ. Հայոց ցեղասպանության փաստը ապացուցման կարիք ունի

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունն ապացուցված փաստ չէ: Այդ մասին Փարիզում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: «Մենք ցանկանում ենք պատմական հանձնաժողով ստեղծել Հայաստանի հետ նաեւ փաստերի ուսումնասիրության համար: Այդ իրադարձությունները տեղի են ունեցել 100 տարի առաջ: Անշուշտ, դրանք ողբերգական էին, սակայն տուժել են երկու կողմերը»,-հայտարարել է նախագահը: Ըստ նրա, Թուրքիայի համար անաչառությունը դա խաղաղությունն է, կայունությունն ու համագործակցությունն ի նպաստ հետագա սերունդների:



Թուրքիայի նախագահը ժամանել է Ֆրանսիա «Թուրքիայի տարվա եղանակներին» մասնակցելու նպատակով, որ բացվել է Փարիզում հուլիսի 1-ին: Այդ միջոցառումների շրջանակներում Էյֆելյան աշտարակը գունազարդվել է թուրքական դրոշի գույներով, PanArmenian.Net-ին է հաղորդել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---