Էրդողան. Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը պայմանավորված չէ ղարաբաղյան հակամարտությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարանները պետք է վավերացնեն արձանագրությունները, որպեսզի դրանք ուժի մեջ մտնեն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Նրա խոսքերով, նա չի կարող երաշխավորել, որ խորհրդարանականներն Անկարայում գաղտնի քվեարկության հնարավորություն ունենան այս հարցում:



«Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը պայմանավորված չէ ղարաբաղյան հակամարտությամբ, սակայն հակամարտության կարգավորումն ու հարաբերությունների հաստատումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ նախկինի պես կապակցված են, եւ Մոլդովայում հոկտեմբերի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ կայանալիք բանակցությունների դրական արդյունքը կնպաստի իրավիճակի բարելավմանը ընդհանուր առմամբ»,-ասել է Էրդողանը:



«Շաբաթ օրը, հոկտեմբերի 10-ին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրման միակ խոչընդոտ կարող է հանդիսանալ այն, եթե Հայաստանը փորձի փոխել համաձայնության տեքստը: Դա, հավանաբար, ամենակարեւոր կետն է, այն, որ Հայաստանը չպետք է թույլ տա իրեն դառնալ Սփյուռքի պատանդը»,-ասել է Թուրքիայի վարչապետը, գրում է The Wall Street Journal-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---