Արմավիրի մարզի ուսանողները շնորհակալություն են հայտնել Հարավկովկասյան երկաթուղուն Արմավիր-Երեւան էլեկտրագնացքի մեկնարկի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Արմավիրում բնակվողեւԵրեւանի բուհերում սովորող ուսանողների մի խումբ շնորհակալական նամակ է ուղել «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլինին, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Արմավիր-Երեւան-Արմավիր տակտային էլեկտրագնացքի շահագործմանը նվիրված նամակում մասնավորապես ասվում է. «Արմավիրի մարզումբնակվողմի խումբուսանողների կողմից մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ՝ ընթացիկ տարվա ամռանը Արմավիր-Երեւան-Արմավիր էլեկտրագնացքի՝ շահագործմանը հանձնման համար: Հատկանշական է այն փաստը, որ վերջինս թույլ տվեց մեզ, ուսանողներիս, զգալիորեն օպտիմիզացնել մեր ժամանակը, որի մեծ մասը մենք այժմ ծախսում ենք ուսումնական հաստատություններում գիտելիքների ձեռքբերման, եւ ոչ թե ճանապարհի վրա:



Առանձին շնորհակալություն ենք հայտնում՝ մեզ՝ էլեկտրագնացքից օգտվելիս 50% զեղչ տրամադրելու համար: Ձեր հոգատարությունը ուսանողության հանդեպ իրենից մեծ ներդրում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի զարգացման գործում»:



«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008 թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի երկարացման իրավունքով:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---