7 հոկտեմբերի 2009 - 15:28 AMT
Խորհրդարանն ընդունել է ՀՀ-ի, ԼՂՀ-ի ու Ջավախքի հայազգի ուսանողների համար հավասար վարձավճար սահմանող օրինագիծը
Այսօր Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ «Կրթության մասին» եւ «Բարձրագույն ու հետբուհական կրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Նախկինում, «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայ խորհրդարանականներն էր ներկայացրել այն լրացումները, որոնք վերաբերում էին Հայաստանում ուսանող հայազգի երիտասարդներին Լեռնային Ղարաբաղից ու Վրաստանի Ջավախքի ու Քվեմո Քարթլիի տարածաշրջաններից: Կատարված ուղղումների շնորհիվ տվյալ շրջանների ուսանողները կվճարեն ուսման համար նույնքան, որքան եւ ՀՀ քաղաքացիները:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, խորհրդարանը հավանություն է տվել ՀՀ Կենտրոնական բանկի մասին» եւ «Քաղաքացիական ծառայողների վճարման կարգի մասին» եւ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծերը:

Բացի այդ, ընդունվել է 2009թ. մարտի 6-ին ստորագրված «Հայաստանի ու Իտալիայի միջեւ մաքսային ոլորտում համագործակցության ու փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը: