Կանանց շախմատի «Միկա» ակումբը 2-րդ պարտությունն է կրել Եվրոպայի ակումբային Գավաթում

PanARMENIAN.Net - Կանանց շախմատի «Միկա» ակումբը շախմատի Եվրոպայի ակումբային Գավաթի խաղարկության երրորդ տուրում 2-րդ պարտությունն է կրել` այս անգամ զիջելով լեհական «Պոլոնիա» ակումբին:



Հայաստանից հաղթանակով իր պարտիան ավարտել է վրացուհի Նինո Խուրցիձեն: Խարիկա Դրոնավալին եւ Լիլիթ Գալոյանը զիջել են իրենց մրցակիցներին, իսկ Էլինա Դանիելյանը կես միավոր է վաստակել:



Երրորդ տուրից հետո հայկական ակումբը կրկին ամփոփում է մրցաշարային սանդղակը: Սանդղակը միանձնյա գլխավորում է վրացական «Սամայան», որն իր հաշվում 5 միավոր ունի:



Հայ շախմատիստուհիների անհատական արդյունքները 2-րդ տուրում`



Էլինա Դանիելյան - Իվետա Ռայլիխ - 0,5:0,5

Խարիկա Դրոնավալի - Յոլանտա Զավադսկա - 0:1

Նինո Խուրցիձե - Կարինա Շչեպկովսկա-Խորովսկա - 1:0

Լիլիթ Գալոյան - Մոնիկա Կրուպկա - 0:1
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---