7 հոկտեմբերի 2009 - 17:03 AMT
Սերժ Սարգսյան. Հայաստանը, Սփյուռքն ու Լեռնային Ղարաբաղը միացյալ ճակատ են
Համահայկական ուղեւորության շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 6-ին գտնվում էր Բեյրութում, որտեղ հանդիպեց Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: «Ես այստեղ եմ, որովհետեւ ձեր մտահոգու֊թյուններին իրազեկ լինելու, ձեզ լսելու կարիքն ունեմ: Դա իսկապես ինձ օգնելու է իմ աշխա֊տանքում: Բայց ես այստեղ եմ նաեւ հորդորելու ձեզ հավատալ ու վստահել Հայաստանին»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, «հավատալ ու վստահել» չի նշանակում ձեռքերը ծալած նստել կամ սպասել հրահանգների: ՀՀ ղեկավարի խոսքով, Հայաստանն աշխարհում ունի բազմաթիվ բարե֊կամներ, բայց կան նաեւ թշնամաբար տրամադր֊ված ուժեր, որոնք երազում են անվստահության եւ անհասկացողության պատեր ստեղծել հայության տարբեր հատվածների միջեւ, պառակտել ոչ միայն առանձին գաղութներ, այլեւ պառակտել Հայաս֊տանն ու Արցախը, Հայաստանն ու Սփյուռքը: «Այդ ուժերը պարզապես երազելով չեն զբաղված, նրանք ակտիվորեն գործում են: Նրանք գիտեն, թե որն է մեր ամենահզոր զենքը: Դա միասնության ուժն է, որ կարող է սարեր շարժել: Մնում է, որ մենք դա գիտակցենք եւ պարբերաբար նորոգենք մեր ուխտը` ընդհանուր արմատների, ընդհանուր նպատակների, ընդհանուր ապագայի մեր ուխտը»,- ընդգծել է պետության ղեկավարը: Նա ասել է, որ Հայաստանը, Սփյուռքն ու Լեռնային Ղարաբաղը միացյալ ճակատ են, եւ նման ճակատով Հայաստանն անհաղթ է, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: