Սերժ Սարգսյան. Արձանագրություններում Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ չի դրվում

PanARMENIAN.Net - Համահայկական ուղեւորության շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ի հետ: Ինչպես հաղորդում է Անթիլասում գտնվող Կաթողիկոսարանի մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանը մանրամասն ծանոթացրել է Նորին Սրբությանը հայ-թուրքական Արձանագրությունների բովանդակության եւ Սփյուռքի հետ հանդիպումների արդյունքների հետ: Արամ I-ն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը պարտավոր է մշտապես հիշեցնել Թուրքիային ու միջազգային հանրությանը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ողջ հայ ժողովրդի համար առաջնահերթ խնդիր է: «Այդ հարցը ոչ մի կերպ չի կարող քննարկումների առարկա դառնալ»,- ասել է Կաթողիկոսը:



Հայաստանի նախագահը Արամ I-ին վստահեցրել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային խնդիր է: «Ես հասկանում եմ Սփյուռքի մտահոգությունը, բայց կարող եմ հստակ ասել, որ Արձանագրություններում Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ չի դրվում: Հայաստանը շարունակելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը բոլոր հարթություններում»,- ասել է Սարգսյանը` ավելացնելով, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շատ կարեւոր է Հայաստանի համար:



Հանդիպումից հետո Հայաստանի նախագահը պսակ է դրել Ցեղասպանության զոհերի հուշարձանին` Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նստավայրի մոտ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---