7 հոկտեմբերի 2009 - 18:51 AMT
Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տրանսպորտի ոլորտում համագործակցության հարցերը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական Մոհհամադ Սաիդիքիային: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են տրանսպորտային հաղորդակցության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները: