7 հոկտեմբերի 2009 - 19:01 AMT
Յունիբանկը ներկայացրել է հիփոթեքային վարկավորման նոր ծրագիրը
«Յունիբանկ»-ը ներկայացնում է հիփոթեքային վարկավորման նոր ծրագիր` բարելավված պայմաններով: Ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում ենառաջնային եւ երկրորդային շուկայից անշարժ գույք ձեռքբերելու դիմաց վճարումներ կատարելու համար: Վարկերը տրամադրվում են ինչպես արտարժույթով, այնպես էլ ՀՀ դրամով: Բնակարան ձեռքբերելու նպատակով տրամադրվող վարկերի համար նվազագույն կանխավճար է սահմանվել է 30 տոկոսը, տարեկան տոկոսադրույքը կազմում էսկսած 16%-ից, ժամկետը` 12 տարի:

Բիզնես տարածքների վարկավորման պայմանները հետեւյալն են. կանխավճարը` սկսած 30%-ից, տարեկան տոկոսադրույքը` 18%, ժամկետը` 10 տարի: Հիփոթեքային վարկավորման ծրագիրը ներառում է նաեւ անշարժ գույքի վերանորոգման նպատակով տրամադրվող վարկեր: Նշենք, որ վարկառուները կարող են կատարել վարկի ամբողջ գումարի կամ մասնակի վաղաժամկետ մարումներ` առանց տույժերի գանձման:

«Յունիբանկ»-ի հիփոթեքային վարկավորման գծով տնօրեն Տիգրան Գեւորգյանի խոսքերով, պայմանների վերանայման նպատակը բնակչության առավել լայն զանգվածի համար հիփոթեքային վարկավորումը մատչելի դարձնելն է: «Բնակչության պահանջմունքների ուսումնասիրության նպատակով մեր կողմից պարբերաբար իրականացվում են շուկայի հետազոտություններ, որոնց արդյունքում բանկում մշակվում են համապատասխան գործիքներ: Ծառայությունների առաջարկման այս ճկուն մոտեցման շնորհիվ Յունիբանկը շարունակում է պահպանել իր դիրքերը հիփոթեքային վարկավորման շուկայում` հանդիսանալով առաջատարներից մեկը»,- նշեց Տիգրան Գեւորգյանը:

Հիփոթեքային վարկավորման մեր պորտֆելը գերազանցում է12,7 մլրդ ՀՀ դրամը, իսկ տարեվերջին նախատեսում ենք այն հասցնել մինչեւ 15 մլրդ ՀՀ դրամ: