ԱՄՀ եւ ՀԲ կողմ են հայ-թուրքական սահմանի բացմանը

PanARMENIAN.Net - Արժույթի համաշխարհային հիմնադրամը (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկը սատարել են Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների` երկրների միջեւ հարաբերությունների վերականգման եւ հայ-թուրքական սահմանի բացման նախաձեռնությանը, հայտարարելով, որ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը սկիզբ կդառնա սերտ տնտեսական համագործակցության եւ Երեւանի եւ Անկարայի միջեւ մի շարք համաձայնությունների ստորագրման:



Համաձայն Արժույթի համաշխարհային հիմնադրամի վերջին կանխատեսումների` սահմանի բացման դեպքում Հայաստանում ենթադրվում է 1%-ց տնտեսական աճ:



«Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում զգալի կնվազեն Հայաստանի բեռնափոխադրումների ծախսերը», - հայտարարել է ԱՄՀ-ի Կենտրոնական Ասիայի եւ Միջին Արեւելքի գծով տնօրենի տեղակալ Ռաթնա Սահար:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---