7 հոկտեմբերի 2009 - 21:30 AMT
Հայաստանի նախագահը վստահ է ռուս-հայկական բարեկամական կապերի խորացման հարցում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինին` ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասվածէ, որ փոխադարձ վստահության ու հարգանքի վրա հիմնված համատեղ բեղմնավոր աշխատանքը հետագայում եւս կնպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:

Հայաստանի նախագահը ռուս վարչապետին մաղթել է քաջ առողջություն, երջանկություն եւ հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ: