8 հոկտեմբերի 2009 - 00:00 AMT
Հայաստանում հայրենիքի պաշտպաններն ու վետերանները գտնվում են պետության հոգածության ներքո
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամպետությունների Աֆղանական պատերազմի վետերանների հարցերով համակարգող խորհրդի նախագահ Ռուսլան Աուշեվին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին, ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի հազարավոր զավակներ մասնակցել են աֆղանական պատերազմին եւ որ Հայաստանում գործում է աֆղանական պատերազմի վետերանների միությունը:

Համակարգող խորհրդիանդամներըգործադիրի ղեկավարին ներկայացրել են իրենց ծրագրերն ու նախաձեռնությունները եւ գոհունակություն հայտնել ԱՊՀ շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ցուցաբերվող հետեւողական աջակցության ու համագործակցության պատրաստակամության համար:

ՀՀ վարչապետը` Հայաստանի Հանրապետության նախագահի եւ իր անունից հայտնել է, որ մեր երկիրն աջակցում է աֆղանական պատերազմի վետերանների միության հանրային նախաձեռնություններին: ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է հայրենիքի զինվորի եւ վետերանների նկատմամբ պետության հոգածությունը: