28 մարտի 2002 - 22:10 AMT
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Սահմանադրական բարեփոխումների ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը մտադիր է հանդես գալ իր գործունեության ժամկետը երեք ամսով երկարացնելու նախաձեռնությամբ: Հանձնաժողովի ղեկավարների խոսքերով, ավելի մանրակրկիտ կքննարկվեն սահմանադրական բարեփոխումների առկա երկու նախագծերի վերաբերյալ եղած առաջարկները: Հիշեցնենք, որ նախագահին առընթեր հատուկ հանձնաժողովի կողմից մշակված տարբերակից բացի, կա նաեւ այլընտրանքային նախագիծ, որը ներկայացրել են խորհրդարանական վեց ընդդիմադիր կուսակցություններ: Այլընտրանքային տարբերակի քննարկումը փաստորեն ավարտվել է, քանի որ խորհրդարանական հանձնաժողովը արդեն հավանություն է տվել «նախագահական» տարբերակին եւ բացասական եզրակացություն է տվել այլընտրանքային տարբերակի վերաբերյալ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: