Երեւանը որպես համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու նպատակով Հայաստանը մտադիր է հայտ ներկայացնել ՅՈւՆԵՍԿՕ

PanARMENIAN.Net - Գործական այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ՅՈւՆԵՍԿՈՅ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ հանդիպում ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորընտիր գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ: Հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհավորելով տիկին Բոկովային հեղինակավոր միջազգային կազմակերպության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` Հայաստանի արտգործնախարարը հույս հայտնեց, որ նա կարեւոր ներդրում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակների իրականացման գործում:



Հայաստանի արտգործնախարարըգոհունակություն հայտնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի եւ միջոցառումների կապակցությամբ, եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել արդյունավետ համագործակցությունը կազմակերպության հետ:



Էդվարդ ՆալբանդյանըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին տեղեկացրեց երեք տարի անց նշվելիք Հայկական տպագրության/գրահրատարակչության 500-ամյա հոբելյանի մասին եւ խնդրեց աջակցել այդ հոբելյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցի մեջ ընդգրկելուն, ինչպես նաեւ հայտնեց 2012թ. Երեւանը որպես համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու նպատակով հայտ ներկայացնելու Հայաստանի մտադրության մասին:

Հայաստանի արտաքինքաղաքականգերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց ս.թ. նոյեմբերին Երեւանում «Մշակութային քաղաքականություն եւ քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային համաժողովի կազմակերպմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցության համար:



Իրինա Բոկովան, երախտագիտություն հայտնելով շնորհավորանքների համար, նշեց, որ Փարիզում Հայաստանի եւ Բուլղարիայի նախկին դեսպանների միջեւ հաստատված համագործակցությունը արդյունավետ շարունակություն կունենա:Հայաստանի արտգործնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին հրավիրեց այցելե

Հայաստան:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---