Մենաշնորհային բարձր գինը արտադրողից մինչեւ սպառող միջնորդների երկար շղթայի առկայության արդյունքն է

PanARMENIAN.Net - Մենաշնորհային բարձր գինը արտադրողից մինչեւ սպառող միջնորդների երկար շղթայի առկայության արդյունքն է, ասել է Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմյեւը` ելույթ ունենալով Երեւանում ընթացող ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 30-րդ նիստում: «Որքան շատ են միջնորդները, այնքան բարձր է մենաշնորհային գինը»,-ասել է նա:



Իր կողմից ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Աշոտ Շահնազարյանը հավելել է, որ ստվերային տնտեսությունը կարող է կրճատվել, եթե մանրակրկիտ կերպով համադրվեն բոլոր հաշիվային փաստաթղթերը, որ արվում են վաճառողների եւ գնորդների միջեւ:



Ինչ վերաբերում է մենաշնորհի բարձր մակարդակին, որը յուրահատուկ է հայկական շուկային, եւ խոշոր սուբյեկտների առկայությանը, որոնք «չեն ցանկանում անցնել օրենսդրական դաշտ», ապա այստեղ, ըստ Արտեմյեւի, կանոնակարգողը պետք է համապատասխան մի մարմին լինի, իսկ մասնավոր հատվածի մասնակցությունը պետք է բացառվի:



Շահնազարյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը մշակել է հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտում օրենսդրական բարեփոխումների մի փաթեթ, որով հարկատուները կարող են իրենց հարկերը մուծել առանց միջնորդի, օնլայն ռեժիմով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---