8 հոկտեմբերի 2009 - 16:17 AMT
ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը հաջողության իր գաղտնիքները կհաղորդի հայ ուսանողներին
Հոկտեմբերի 9-ին ԵՊՀ-ում տեղի կունենա շխարհահռչակ ABBYY ընկերության (Lingvo, FineReader ծրագրեր) հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, «Այբ» ակումբի հիմնադիրների խորհրդի նախագահ Դավիթ Յանի վարպետության դասը` «Կրթությունից դեպի հաջողություն. գործարարությունը XXI դարում» թեմայով, որտեղ նա կպատմի իր անձնական փորձի մասին եւ կբացահայտի հաջողության իր գաղտնիքները:

ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը հաջողության իր գաղտնիքները կհաղորդի հայ ուսանողներին:

Դավիթ Յանը ծնվելէԵրեւանում, ավարտելէ Երեւանի ֆիզմաթ դպրոցը: 21 տարեկանում Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ուսանող Դավիթ Յանը ստեղծեց Lingvo էլեկտրոնային բառարանը` առաջին քայլն անելով ՏՏ ոլորտում: Այսօր ABBYY ընկերությունը ոլորտի առաջատարն է աշխարհում, ունի 900 աշխատակից 8 երկրում եւ ավելի քան 30 մլն հաճախորդ 130 երկրում:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, գիտության եւ տեխնիկայի ոլորտում Ռուսաստանի կառավարության մրցանակի դափնեկիր, գրպանի առաջին կոմունիկացիոն համակարգչի ստեղծող Դավիթ Յանի կենսագրությունը ներառված է «Ով ով է» (ԱՄՆ) կատալոգում: