Հայաստանի նախագահի համահայկական ուղեւորությունն ինչպես սկսվեց, այնպես էլ ավարտվեց

PanARMENIAN.Net - «Չնայած Սերժ Սարգսյանի համոզիչ խոսքին, Սփյուռքի դիրքորոշումը չի փոխվել»,- ասել է Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության անդամ Սեպուհ Կալպակյանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահի հանդիպումը Լիբանանի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով, չնայած Սերժ Սարգսյանի համոզիչ խոսքին, Սփյուռքի դիրքորոշումը չի փոխվել: Նրանք, ովքեր հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման կողմից էին, իրենց կարծիքին մնացին, իսկ ովքեր դեմ էին, նույնպես չփոխեցին իրենց տեսակետը:



«Խնդիրը նրանում է, որ ժողովուրդը չի հավատում իշխանություններին: Հենց այդ հարցը պետք է առաջնային լինի Հայաստանի իշխանությունների համար, նրանք պետք է այնպես անեն, որ ժողովուրդը իրենց հավատա»,- ասել է Կալպակյանը: Ընդ որում նա նաեւ նկատել է, որ Արձանագրությունների ստորագրման համար դեռ ստիպված ենք լինելու վճարել, պարզապես դեռ հայտնի չէ, թե ինչ գնով:



Կալպակյանը նաեւ նշել է, որ երեք ավանդական հայկական կուսակցությունները` ՀՅ Դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը եւ Ռամկավար-Ազատական կուսակցությունը, ներկա էին նախագահի հետ հանդիպմանը, թեեւ ոչ բոլորն ընդունեցին զրույցն ընթրիքի սեղանի շուր շարունակելու հրավերը:



«Չեմ կարող ասել, թե արդյոք կարելի է նախագահի համահայկական ուղեւորությունը հաջողված համարել, թե ոչ, քանի որ մեզ հայտնի չէ նրա այցի իրական նպատակը»,- ընդգծել է Սեպուհ Կալպակյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---