Երեւանի Uriah Heep համերգի տոմսերից ստացած հասույթը կուղղվի աղետի գոտու վերականգնմանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Երեւանում կայացավ մամլո ասուլիս, որը նվիրված էր Uriah Heep լեգենդար բրիտանական ռոք-խմբի առաջիկա համերգին: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 16` Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:



Uriah Heep խմբի համերգի հոնարարը վճարվում է համերգի կազմակերպիչների կողմից, իսկ վաճառված տոմսերից ստացած հասույթը (տոմսերի արժեքը`10.000-50.000 դրամ է) կուղղվի աղետի գոտու վերականգմանը եւ բնակֆոնդի ավելացմանը:



Համերգի գլխավոր հովանավորն է «Վիբրոգրաֆուս» ընկերությունը, «Արզնի» հանքային ջրերի գործարանը եւ «Շանթ» հեռուստաընկերությունը:



Համերգի տեղեկատվական հովանավորն է PanARMENIAN.Net -ը:



Համերգը նվիրված է «Շանթ» հեռուստաընկերության 15-ամյակին եւ ընդգրկված է խմբի համերգային շրջագայության մեջ` նվիրված Uriah Heep 40-ամյակին:



Uriah Heep բրիտանական խումբը ստեղծվել է 1969 թ-ին` Լոնդոնում: Երաժիշտները ստացան համաշխարհային ճանաչումը 1971-1973թթ. «Look at Yourself», «Demons and Wizards» եւ «The Magician's Birthday» ալբոմների թողարկումից հետո:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---