Թբիլիսիի մի շարք հասարակական կազմակերպություններ դեմ են Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը

PanARMENIAN.Net - «Մենք կողմ ենք հայ-թուրքական սահմանի բացմանը, սակայն առանց այդ արձանագրությունների, քանի որ դրանք ամբողջությամբ նախապայմաններ են»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի Համագործակցության հայկական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Օհանյանը:



Նրա խոսքերով, սահմանը պետք է Թուրքիան բացեր, քանի որ նա էր այն միակողմանի կերպով փակել 1993թ.` խախատելով բոլոր միջազգային ակտերը: «Մենք դեմ ենք այդ Արձանագրությունների վավերացմանը, քանի որ դրանք զրկում են հայերին իրենց պատմական հողերի իրավունքից, քանի որ Հայաստանը արդեն դե-յուրե ճանաչում է Թուրքիայի սահմանները»,-ասել է Օհանյանը:



Նա նաեւ հավելել է, որ եթե հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեն, ապա իրենց կազմակերպությունը Վրաստանի Հայ ուսանողների միության եւ Վրաստանի հայ համայնքի հետ համատեղ մտադիր է բողոքի ցույցեր անցկացնել Վրաստանում ՀՀ դեսպանատան շենքի առջեւ` բողոքելով այդ Արձանագրությունների վավերացման դեմ, ինչպես նաեւ մտադիր է բաց նամակով դիմել Հայաստանի խորհրդարանին ու նախագահին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---