9 հոկտեմբերի 2009 - 00:43 AMT
Արթուր Աբրահամ. Ինձ համար մեծ պատիվ է բացել մրցաշարը
«Ամեն ոք կարող է երազել: Սակայն ռինգում ամեն ինչ կարող է այլ կերպ լինել: Այստեղ հաղթում է ոչ թե նա, ով մեծ է կամ փոքր, ուժեղ կամ թույլ, այլ նա, ով ավելի խելացի է: Թեյլորն, անկասկած, համաշխարհային մակարդակի բռնցքամարտիկ է: Նա երկու անգամ հաղթել է Հոփկինսին եւ հավաքել է միջին քաշի 4 գոտիները: Մենամարտը հետաքրքիր է լինելու»,-ասել է Աբրահամը:

Հայ բռնցքամարտիկը եւս մեկ անգամ կարեւորել է «Super Six» մրցաշարը եւ նշել է, որ այժմ ինքը նախապատրաստվում է մենամարտին:

«Այս մրցաշարը լավագույնն է, ինչ կարող էր ինձ հետ պատահել: Ես ցանկանում եմ մեծ մենամարտեր անցկացնել Ամերիկայում ինչպես Մեյվեզերը եւ Դե լա Հոյան: Ճանաչված բռնցքամարտիկ դառնալու համար Ամերիկայում հարկավոր է նվաճել երկրպագուների սերը: Այնպես որ այս մրցաշարը շատ տեղին էր: Ես շատ ուրախ եմ, որ Թեյլորի հետ պայքարում կարող եմ հույսս դնել իմ երկրպագուների աջակցության վրա: Ինձ համար մեծ պատիվ է բացել մրցաշարը: Այստեղ, Ուզեդոմ կղզու վրա շատ հանգիստ է, կարելի է միայն ուտել, քնել եւ մարզվել: Բեռլինի ողջ իրարանցումն ետեւում է: Ռինգ ես դուրս կգամ լավ նախապատրաստված»,-մեջբերում է Աբրահամի խոսքերը allboxing.ru-ն:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամ-Ջերմեյ Թեյլոր մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Բեռլինում եւ պաշտոնապես կբացի «Super Six World Boxing Classic» մրցաշարը: