9 հոկտեմբերի 2009 - 15:11 AMT
Հայ-թուրքական հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը շաղկապված գործընթացներ չեն
«Օրինած երկիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը , ելույթ ունենալով հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՍԵրժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի երեկվա հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի քննարկվել այդ հանդիպմանը:

Մարգարյանի խոսքերով, իրենց հայտարարությունով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, Քիշնեւվում նախագահների հանդիպումից հետո, մի անգամ եւս արձանագրեցին, որ ղարաբաղյան հիմնախնդիրի լուծումը պետք է իրագործվի միջազգային սկզբունքների շրջանակներում` «ուժի չկիրառման, կամ ուժի սպառնալիք, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները»:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներում,ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահները` Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) ընդունեցին հայտարարություն, որում նշվում է դրական առաջխաղացում երկու երկրների առաջնորդերի բանակցություններում: «Այդ հինգերորդ հանդիպումն է վերջին 10 ամիսների ընթացքում, որոնց ընթացքում պարզաբանվում էին ղարաբաղյան հիմնախնդրի Հիմնարար սկզբունքները: Բանակցությունները կառուցողական էին: Նախագահները միջնորդներին հանձնարարեցին պատրաստել առաջարկություններ քննարկման արդյունքների հիման վրա եւ ներկայացնել մյուս հանդիպման ժամանակ», - նշվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ: