Բարակ Օբաման արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակին

PanARMENIAN.Net - Նոբելյան կոմիտեն ճանաչել է Բարակ Օբամայի արտակարգ արժանիքները միջազգային դիվանագիտության ամրապնդման եւ ժողովուրդների միջեւ համագործակցության գործում: Օսլոյի կոմիտեն նշել է, որ առանձնապես նշվում են նրա գաղափարներն ու ջանքերն ամբողջ աշխարհում միջուկային սպառազինությունը կրճատելու ուղղությամբ:



Հայտարարելով պարգեւի մասին` Նոբելյան կոմիտեն ընդգծել է, որ նախագահ Օբամայի ղեկավարությամբ գերապատվությունը տրվում է «երկխոսությանն ու բանակցություններին»` որպես ամենաբարդ միջազգային հակամարտությունների լուծման միջոց:



Կոմիտեի հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ ԱՄՆ առաջնորդը «գրավեց աշխարհի ուշադրությունը» եւ «աշխարհին լավագույնի հույս տվեց»:



Խաղաղության Նոբելյան մրցանակը կազմում է գրեթե մեկուկես միլիոն դոլար: Այն հանձնվելու է դեկտեմբերի 10-ին, հաղորդում է Ամերիկայի Ձայնը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---