Հանրահայտ հայերն արտահայտվել են ի օժանդակություն Հայաստանի ղեկավարության քաղաքականության

PanARMENIAN.Net - Մի խումբ աշխարհահռչակ հայեր բաց նամակով դիմել են հայրենակիցներին, որում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի նախագահի կողմից անցած տարվա սեպտեմբերին նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի համար հնարավորությունների դուռ բացեց: Այն արժանացավ ողջ միջազգային հանրության ուշադրությանն ու աջակցությանը: Ակնհայտ է, որ այս գործընթացը չի նշանակում, որ պետք է մոռանալ անցյալը եւ հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստն ու դրա ճանաչման կարեւորությունը: Առաջնորդվելով հայրենիքի եւ գալիք սերունդների ապագայի առջեւ բարձր պատասխանատվության զգացումով` Հայաստանի ղեկավարությունն այսօր գործում է իմաստորեն եւ խիզախությամբ` հանուն առանց նախապայմանների երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությանը` Հայաստանի եւ Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին հորդորելով բոլոր հնարավոր միջոցներով աջակցել այս գործընթացին»:



Նամակը ստորագրել են` Շառլ Ազնավուրը, Ժան Ժանսեմը, Սերժ Չուրուկը, Ալեն Թերզյանը (Փարիզ), Արթուր Չիլինգարովը, Արմեն Ջիգարխանյանը, Ռուբեն Վարդանյանը (Մոսկվա), Էդուարդո Էռնեկյանը (Բուենոս Այրես), Հրայր Հովնանյանը, Պերճ Սեդրակյանը (ԱՄՆ), Վաչե Մանուկյանը (Լոնդոն):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---