Երեւանում ցուցարարները ցույց են անցկացրել նախագահական նստավայրի մոտ` պահանջելով հրաժարվել նախապայմաններից (Ֆոտոռեպորտաժ)

PanARMENIAN.Net - Ավելի քան 20 հազար ցուցարարներ ցույց են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի մոտ` վանկարկելով «Նախագա'հ, մի' զիջիր», «Ոչ մի զիջումներ Թուրքիային», «Ո'չ նախապայմաններին»: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, հավաքվածների առջեւ ելույթ է ունեցել ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, որը կրկին Հայաստանի նախագահին կոչ է արել ձեռնպահ մնալ Արձանագրությունների վավերացումից, որոնք ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք են պարունակում: Նա հայտարարել է, որ եթե վավերացումը, այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա ՀՅ Դաշնակցությունը կշարունակի բողոքի ցույցերը, եւ անհրաժեշտության դեպքում կսկսի իշխանափոխության գործընթացի նախաձեռնությունը:



Հավաքվածների առջեւ ելույթ ունեցավ նաեւ ՀՅ Դաշնակցության Բարձրագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որը կարդաց հայտարարության տեքստը, որն այնուհետեւ փոխանցվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին: Հայտարարության մեջ նշվում է, որ երկրի արտաքին քաղաքականությունը շեղվել է իր նախկին ուղղությունից եւ իր մեջ Հայաստանի ազգային անվտանգությանն ու ապագային ուղղված սպառնալիք է կրում:



ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ընդունելով հայտարարությունը, ընդգծել է, որ ցուցարարների պահանջը «նույնպես տեսակետ է, որը հաշվի է առնվելու»: Կարապետյանը հաղորդել է, որ հայտարարությունը կփոխանցվի նախագահին:



Ներկա պահին ցուցարարները շարունակում են երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ, եւ երթի մասնակիցների թիվը շարունակում է աճել:



  • Ֆոտոռեպորտաժ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    ---