Երեւանում` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ ավարտվում է բողոքի ցույցը (Ֆոտոռեպորտաժ)

PanARMENIAN.Net - Երեւանում` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ ավարտվում է բողոքի ցույցը, որը սկսվել էր 17:00-ին Հանրապետության հրապարակից եւ այս պահին հավաքել է ավելի քան 20 հազար մարդ: Դրան մասնակցում էին հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեմ միացյալ ճակատում միավորված Հայաստանի 12 քաղաքական ուժեր` ՀՅ Դաշնակցությունը, Ռամկավար-Ազատական Հայաստանը, «Նոր ժամանակներ» կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, Դեմոկրատական կուսակցությունը, «Ժառանգությունը», «Գոյամարտը», «Մայր Հայաստանը», Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, Միացյալ Հայեր, «Ազգային միասնության ուխտ» կուսակցությունը, Հայ արիացիների միությունը:



Ցուցարարների առջեւ ելույթ ունեցան ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Ռամկավար-Ազատական Հայաստան կուսակցության նախագահ Հարություն Առաքելյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Նրանք կրկին հայտարարեցին, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում սպասվող հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը առկա նախապայմաններով վտանգ է ներկայացնում հայ ժողովրդի ապագայի համար, արգելակում եւ զրոյի է հավասարեցնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ցեղասպանության զոհերի հետնորդներին զրկում են հայրենիքի իրավունքներից, սպառնում է Արցախի անկախությանը:



Ելույթ ունեցողները Հայաստանի նախագահին կրկին կոչ արեցին ձեռնպահ մնալ անարդար եւ, ըստ էության, հակահայկական փաստաթուղթը ստորագրելուց եւ վավերացնելուց` ընդգծելով, որ հակառակ դեպքում կշարունակեն իրենց բողոքի ցույցերը:



Ինչպես հաղորդվել է ցույցի ժամանակ, բողոքի հաջորդ ցույցը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ:



  • Ֆոտոռեպորտաժ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    ---