9 հոկտեմբերի 2009 - 22:04 AMT
Հաջողության հասնելու համար Հայաստանը պետք է ուսումնասիրի այն երկրների փորձը, որոնք իրագործել են տնտեսական հրաշք
«Ավելի մեծ հաջողության հասնելու համար Հայաստանում զգացվում է լավ մասնագետների պակաս, որոնք ստացել են հիմնավոր եւ ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթություն», - հայտարարել է ABBYY ընկերության հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Դավիթ Յանը Երեւանում կայացած վարպետության դասընթացի ժամանակ:

Նրա կարծիքով, ներկայումս հիմնական ապրանքները դա էլեկտրոնային բառարաններն են, տարբեր ծրագրերի ճանաչման համակարգեր, եւ Հայաստանը այդ ոլորտում ներուժ ունի:

«Հայաստանում հնարավոր է իրագործել գիտա-առեւտրային նախագծեր, սակայն, ըստ իս երկիրի հաջողության համար անհրաժեշտ են որոշակի քաղաքական խորհրդատվություններ եւ ազգային ծրագիր` Իսրայելի, Չինաստանի եւ Թայվանի փորձի ուսումնասիրությամբ: Այդ դեպքում փոխերը իրենք կգան: Հենց փոքր երկրներն են, որ կարողացան իրագործել տնտեսական հրաշք», - ընդգծել է նա:

Դավիթ Յանը ծնվել է հունիսի 3-ին 1968թ., Երեւանում: Ավարտել է Երեւանի ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցը: Լինելով Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի ուսանող` 21-ամյա Յանը ստեղծել է Lingvo էլեկտրոնային բառարանը: Նա նաեւ հանդիսանում է առաջին գրպանի համակարգչի ստեղծողն: Դավիթի կենսագրությունը ընդգրկված է «Ով ով է» ԱՄՆ-ի կատալոգում: Իր կողմից ղեկավարվող ABBYY ընկերությունը ՏՏ ոլորտում հանդիսանում է լավագույններից մեկը: Ընկերությունը գործում է աշխարհի 8 երկրներում` նրա հաճախորդների թիվը կազմում է 30 մլն.` 130 երկրներից, իսկ աշխատողների քանակը ընդամենը` 900 հոգի է: