Լեւոն Արոնյանը հաղթանակ բերեց «Միկային» Եվրոպայի գավաթի ակումբային մրցաշարի 6-րդ տուրում

PanARMENIAN.Net - Եվրոպայի գավաթի ակումբային մրցաշարի 6-րդ նախավերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Միկան» 3,5:2,5 դժվարին հաղթանակ տարավ Սվերդլովսկի «Ուրալի» նկատմամբ:



Հայ գրոսմայստերների մասնակցությամբ վեց պարտիաներից հինգը ոչ ոքի են ավարտվել: Եվ միայն Լեւոն Արոնյանին է հաջողվել հաղթել Ալեքսանդր Գրիշչուկին:



Այդպիսով, «Միկան» վերջին տուրից առաջ վաստակել է 10 միավոր` այդպիսով մրցանակային տեղի լուրջ հայտ ներկայացնելով: 10 միավոր են հավաքել նաեւ Իսրայելի «Աշոդը», Մակեդոնիայի «Ալկալոիդը» եւ Սանքտ Պետերբուրգի «Շախմատի ֆեդերացիան», սակայն նրանք լրացուցիչ ցուցանիշներով 2-4 տեղերն են զբաղեցնում համապատասխանաբար, իսկ հայկական ակումբը 5-րդ տեղում է: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ռուսաստանի «Էկոնոմիստը», որը վաստակել է 12 միավոր:



Վերջին 7-րդ տուրում «Միկան» կհանդիպի Մակեդոնիայի «Ալկալոիդի» հետ, որի կազմում են Շահրիար Մամեդյարովը, Գատա Կամսկին, Անդրեյ Վոլոկիտինը, Ղադիր Հուսեյնովը, Մամեդ Ռաուֆովը եւ Զվոնկո Ստանոյոսկին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---