Ցյուրիխում հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեմ փոքրաթիվ բողոքի ցույց է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Ցյուրիխում հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեմ փոքրաթիվ բողոքի ցույց է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ցյուրիխից, մի քանի հոգի ցուցապաստառներով` ի նշան բողոքի բոլոր այդ փաստաթղթերի դեմ, հավաքվել էին Ցյուրիխի համալսարանի շենքի դիմաց, որտեղ պետք է տեղի ունենա ստորագրման արարողությունը:



Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավուդօղլուն կստորագրեն օգոստոսի 31-ին նախաստորագրված Արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:



Ակնկալվում է, որ փաստաթղթերը կստորագրվեն Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Միշել Քալմի Ռեյի ներկայությամբ, քանի որ Շվեյցարիան Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ընթացող բանակցությունների միջնորդն է: Ստորագրման արարողությանը ներկա գտնվելու համար Ցյուրիխ կժամանեն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Բերնար Քուշներն ու Սերգեյ Լավրովը, ինչպես նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---