10 հոկտեմբերի 2009 - 21:38 AMT
Ավստրալիայի հայերը հայ-թուրքական Արձանագրությունների դեմ են
Ավստրալիայի հայերը Սիդնեյում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրման դեմ բողոքի ցույց են անցկացրել: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են Ավստրալիայի Հայկական Ազգային Կոմիտեից (ANC Australia): Ավստրալիայի հայկական համայնքի մոտ 600 ներկայացուցիչներ հավաքվել էին Ռայդ քաղաքի արվարձանում, որպեսզի արտահայտեին իրենց բողոքը: «Մենք եւ աշխարհի մնացած 10 միլիոն հայերը «ոչ» ենք ասում Արձանագրություններին: Թուրքիային, ում թվում էր, թե ինքը կկարողանա վախեցնել Հայաստանին Հայոց ցեղասպանության ճանաչման համար հանուն արդարության իր հարյուրամյա պայքարում, մենք ոչ ենք ասում»,- հայտնել է ANC Australia ներկայացուցիչը:

Բողոքի ցույցի ընթացքում ելույթ է ունեցել նաեւ ANC Australia նախագահ Վարանդ Մկրտիչյանը: «Ինչու՞մ է կայանում մեր օգուտը: Սահմանի բացում, որ անօրինական կերպով փակվե՞լ էր: Սահմանի բացում, որ գծագրվել էր Թուրքիայի եւ ԽՍՀՄ միջեւ՞: Սահմանի բացում, որը կոչնչացնի Հայաստանի տնտեսությու՞նը: Սահմանի բացում, որը ցանկացած պահին կարող է փակվել Թուրքիայի կողմի՞ց»,- հայտնել է Վարանդ Մկրտիչյանը:

Բողոքի ցույցի մասնակիցները ստորագրեցին մի հանրագիր, որն ուղարկեցին Հայաստանի նախագահին: Ցույցը կազմակերպվել էր Ռազմկավար-Ազատական, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան եւ ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների կողմից: