Էդվարդ Նալբանդյանը հեռացե՞լ է Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից

PanARMENIAN.Net - Չհաստատված տվյալների համաձայն Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռացել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակցը Ցյուրիխից, ըստ ամենայնի, կողմերը որոշ հարցերի շուրջ համաձայնության չեն եկել թուրքական կողմի հետ:



Էդվարդ Նալբանդյանի եւ Հիլարի Քլինթոնի հանդիպումն սկզբում ընթացել է առերես ձեւչափով, այնուհետեւ նրանց միացել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմադ Դավութողլուն:



Ավելի վաղ Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնյան հայարարել էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հատաձգելու մասին: Հայտնի չէ արձանագրություններն այսօր կստրագրվե՞ն, թե ստորագրումն ընդհանրապես հետաձգվել է:



Հայ-թուրքական արձանագրություների ստորագրման արարողությանը մասնակցելու նպատակով Շվեյցարիայում են գտնվում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Քուշները, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ գլխավոր հանձնակատար Խավյեր Սոլանան, Սլովենիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորտհրդի նախարարների կոմիտեի նախագահ Սեմյուել Ժոբգարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---