10 հոկտեմբերի 2009 - 22:13 AMT
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հետաձգվել է հայկական կողմի նախաձեռնությամբ
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հետաձգվել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ Յան Քելլին: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակցը Ցյուրիխից, չհաստատված տվյալների համամձայն, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռացել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից. ըստ ամենայնի, վերջին պահին հայկական կողմը որոշ հարցերի շուրջ համաձայնության չի եկել թուրքական կողմի հետ:
Հայտնի է դարձել, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հյուրանոց է վրեադարձել Ցյուրիխի համալսարանի կես ճանապարհից, որտեղ կայանալու էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը:

Ավելի վաղ Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնյան հայարարել էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հատաձգելու մասին: Հայտնի չէ արձանագրություններն այսօր կստրագրվե՞ն, թե ստորագրումն ընդհանրապես հետաձգվել է:

Հայ-թուրքական արձանագրություների ստորագրման արարողությանը մասնակցելու նպատակով Շվեյցարիայում են գտնվում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Քուշները, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ գլխավոր հանձնակատար Խավյեր Սոլանան, Սլովենիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորտհրդի նախարարների կոմիտեի նախագահ Սեմյուել Ժոբգարը: