10 հոկտեմբերի 2009 - 22:55 AMT
Իրականում ի՞նչ պատճառով է հետաձգվել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն, հայ-թուրաքական արձանագրությունների ստորագրման արարողությունից անմիջապես առաջ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փորձել է Հայոց ցեղասպունաթյանը վերաբերող փոփոխություններ կատարել իր հայտրարաությունում, ինչի առնչությամբ թուրքական կողմը հայտնել է իր անհամաձայնությունը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Ցյուրիխից, թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների տվյալներով, ստորագրման հետաձգումը բացատրվում է արարողության մասնակիցների հայտարարություններում առկա անճշտություններով:

Այլ աղբյուրների տվյալների համաձայն, թուրքական կողմը ցանկացել է փոփոխություն ներառել իր հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ:

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հետաձգվել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Հայտարարաել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Յան Քելլին: Չհաստատված տվյալների համաձայն Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռացել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից, ըստ ամենայնի, վերջին պահին կողմերը որոշ հարցերի շուրջ համաձայնության չեն եկել:

Հայտնի է դարձել, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հյուրանոց է վերադարձել Ցյուրիխի համալսարանի կես ճանապարհից, որտեղ կայանալու էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը:

Ավելի վաղ Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնյան հայարարել էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հատաձգելու մասին: Հայտնի չէ արձանագրություններն այսօր կստրագրվե՞ն, թե ստորագրումն ընդհանրապես հետաձգվել է:

Հայ-թուրքական արձանագրություների ստորագրման արարողությանը մասնակցելու նպատակով Շվեյցարիայում են գտնվում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Քուշները, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ գլխավոր հանձնակատար Խավյեր Սոլանան, Սլովենիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորտհրդի նախարարների կոմիտեի նախագահ Սեմյուել Ժոբգարը: