Արձանագրությունների վավերացումը լծակ կդառնա Հայաստանի հանդեպ միջազգային ճնշման համար

PanARMENIAN.Net - Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ մարտավարություն են տանում Հայաստանի դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Մոսկվայի «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Ըստ նրա, արդեն ստորագրված արձանագրություններում պարունակվում են թուրքական կողմի նախապայմանները` ճանաչվում է ներկայիս սահմանը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ եւ Հայոց ցեղասպանության հարցը: «Արձանագրությունների վավերացումը կկապի դրանք թուրքական կողմի երրորդ նախապայմանի` ղարաբաղյան հակամարտության հետ»,-ասել է Նավոյանը:



Նա նաեւ նշել է, որ Արձանագրությունների այս ձեւաչափը, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ամենաբարդ ձեւն է: Ընդ որում նա նշել է, որ եթե Թուրքիան իրոք ցանկանար վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, նա այլ ճանապարհ կընտրեր: «Արձանագրությունները ընդամենը ծառայություն են երրորդ կողմին` Շվեյցարիային, իսկ Շվեյցարիայի ետեւում գերտերություններ են: Արձանագրությունների վավերացումը լծակ կդառնա Հայաստանի հանդեպ միջազգային ճնշման համար»,-հայտարարել է Նավոյանը` հավելելով, որ ոչ Երեւանը, ոչ Անկարան ակտիվ մասնակցություն չեն ունեցել բանակցություններին:



Նավոյանը նաեւ մեկնաբանել է Արձանագրությունների ստորագրման գործընթացը, որը տեւեց 3 ժամ, ասելով, որ հնարավոր է շտկումներ արվեցին, որոնք բավարարեցին թուրքական կողմին, սակայն ոչ` հայկական: «Այսօրվա օրն ապացուցեց, թե որքան անարժան դրսեւորեց իրեն հայկական կողմը երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում»,-ասել է Նավոյանը` հավելելով, որ «Արձանագրությունները մարմնավորում են Կարսի պայմանագիրը»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---