Տիգրան Բալայանը բացատրել է` ինչ պատճառով է հետաձգվել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը բացատրել է` ինչ պատճառով է հետաձգվել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ցյուրիխից, արարողությունից հետո Տիգրան Բալայանը, նշելով, որ այսօր շատ կարեւոր քայլ է կատարվել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում, որը ողջունում է նաեւ միջազգային հանրությունը, հայտարարել է, որ հետաձգման պատճառն այն էր, որ թուրքական կողմը ցանկանում էր պատմական բնույթի փոփոխություններ կատարել բանավոր հայտարարությունների տեքստում, որոնց Հայաստանը համաձայն չէր: Նախարարների եւ միջնորդների համատեղ քննարկումներից հետո որոշեցին բացարձակ որեւէ հայտարարություն չկատարել արձանագրությունների ստորագրման հարցով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---