2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլ. Հայաստան-Իսպանիա-1:2

PanARMENIAN.Net - Հոկտեմբրի 10-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականն 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում իր դաշտում ընդունելց Իսպանիայի հավաքականին: Առաջ անցնելով ասենք, որ իսպանացիների մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, չնայած նրան, որ իր սաներն արդեն ապահովել էին Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիրը, որոշել էր մարտական կազմով ներկայացնել թիմն այս խաղին:



Ինչպես եւ ենթադրվում էր, իսպանացիներն ակտիվ սկսեցին եւ իրեցն խաղն էին թելադրում առաջին խաղակեսի ողջ ընթացքում: Սակայն, չնայած դրան, բացի այն պահից, երբ խփվեց առաջին գնդակը, այլ առանձնապես սուր պահեր Ռոման Բերեզովսկու դարպասի մոտ չառաջացան: Իսկ հայ ֆուտբոլիստներին հաջողվեց երկու անգամ անհանգստություն պատճառել հյուրերին: Առաջին անգամ Մարկոս Պիզելիին չբավարարեց արագությունը, վճռական հարված հասցնելու համար, իսկ երկրորդ պահն առաջացավ Քարամյանի փայլուն փոխանցումից հետո, սակայն Հովհաննես Գոհարյանն, դեմ առ դեմ մնալով դարպասապահի հետ, հարվածեց նրա գլխավերեւով, սակայն հարվածը շեղ էր: Իսպանացիներն, իրենց հերթին, կարողացան օգտվել նույնանման պահից եւ, Ֆաբրեգասը, 34-րդ րոպեին հայտնվելով շահավետ դիրքում, կարողացավ հաջողության հասնել:



Երկրորդ խաղակեսում խաղի սցենարը զգալիորեն փոխվեց` հայ ֆուտբոլիստների գործողությունների մեջ վստահություն էր զգացվում, եւ խաղը դադարեց միակողմանի լինել: Դաշտի տերերի նման ակտիվությունն արդեն 58-րդ րոպեին իր արդյունքը տվեց: Պաշտպան Ռոբերտ Արզումանյանը գլխով ավարտին հասցրեց խաղընկերոջ փոխանցումը, այդպիսով, դառնալով Իսպանիայի հավաքականի դարպասին խփած գոլի հեղինակը:



Սակայն Հայաստանի թիմին չհաջողվեց պահպանել ոչ ոքին: Արդեն 64-րդ րոպեին հայ ֆուտբոլիստների կոպիտ սխալի արդյունքում գնդակը հայտնվեց Սեսկա Ֆաբրեգասի մոտ, նա դեմ առ դեմ ելավ դարպասապահի հետ, որին Բերեզովսկին կարողացավ կասեցնել մեծ դժվարությամբ: 11-մետրանոցը ճշգրիտ իրականացրեց Խուան Մատան:



Մնացած ժամանակն անցավ հիմնականում հայկական թիմի դարպասների մոտ, սակայն հաշվի փոփոխություն տեղի չունեցավ:



Այդպիսով, 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Իսպանիայի հավաքականը տարավ իր 9-րդ հաղթանակը, իսկ Հայաստանը կրեց իր 7-րդ պարտությունն ու 4 միավորով շարունակում է եզրափակել 5-րդ խմբի աղյուսակը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---