Հայաստանը ստիպված է լինելու թանկ վճարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար

PanARMENIAN.Net - Իր գոյության ողջ ընթացքում Սփյուռքը պայքարել է Հայոց ցեղասպսնության ճանաչման համար եւ Հայ-թուրքական արձանագրությունը մեզ համար ոչինչ չի փոխում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել «Gibrahayer» ամսագրի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեջյանը: Մեկնաբանելով Արձանագրությունների ստորագրումը, որը շուրջ 3 ժամ տեւեց, Այնեջյանն ասել է, որ դա առանձնապես չանդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա:



Նա նաեւ նշել է, որ ինչ-որ քայլեր ձեռնարկելուց առաջ, Հայաստանի իշխանությունները պետք է խորհրդակցեին հայ համայնքների ներկայացուցիչների հետ, քանի որ Արձանագրություններում կա կետ Հայոց ցեղասպանության մասին, իսկ Սփյուռքը Ցեղասպանության անմիջական հետեւանքն է: «ՀՀ նախագահը սկսեց իր համահայկական ուղեւորությունն, երբ ամեն ինչ արդեն որոշված էր: Ուստի, այդ հանդիպումներն անարդյունավետ էին»,-ասել է «Gibrahayer» ամսագրի գլխավոր խմբագիրը:



Ընդ որում նա ընդգծել է, որ հայ ժողովուրդն այնպիսի տպավորություն է ստացել, որ Սփյուռքը դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Մենք դեմ չենքն կարգավորմանը, հարցն այն է, թե ինչպիսին է լինելու այդ հարաբերությունների գինը: Ես վստահ եմ, որ Հայաստանի համար այն շատ մեծ է լինելու»,-ասել է Ս.Այնեջյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---