11 հոկտեմբերի 2009 - 02:59 AMT
Վարդան Մինասյան. Մեր հավաքականի վերջին երկու խաղերը հուսադրում են
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, խաղից հետո մեկնաբանել է Հայաստան-Իսպանիա ընտրական խաղի ելքը, որում Եվրոպայի չեմպիոնը դժվար հաղթանակ է տարել իր թիմի հանդեպ` 1:2 հաշվով:

«Ես դժվարանում եմ այդ խաղին օբյեկտիվ գնահատական տալ: Նշեմ միայն ողջ խաղի ընթացքում իմ սաների կարգապահությունը եւ կազմակերպվածությունը: Ես միշտ ասել եմ, որ հայկական ֆուտբոլին չէր հերիքում հենծ այդ հատ հատկանիշները: Եթե համեմատենք առաջի եւ երկրորդ խաղակեսերը` երկրորդում մենք ավելի լավ էինք խաղում:

«Պետք է հաշվի առնել նաեւ մեր հակառակորդի մակարդակը: Ողջ աշխարհը չի կարող գտնել այդ հավաքականի դարպասների բանալին: Մեր հավաքականի վերջին երկու խաղերը հուսադրում են: Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք կունենանք ուժեղ եւ մրցունակ թիմ: Մեր ֆուտբոլիստները դժվարությամբ ձեռք բերեցին այդ վստահությունը», ասել է Մինասյանը: