Թուրքիան մտադիր է վստահության ու կայունության մթնոլորտ ստեղծել Կովկասում

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, խոսելով Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մասին, հայտարարել է, որ «ժամանակ առ ժամանակ կարող են խնդիրներ առաջանալ»: «Սակայն եթե մենք կամք ունենք եւ մեր ջանքերը հստակ են, կարող ենք գալ այն եզրակացության, որ եթե մեզ հաջողվի համագործակցության մթնոլորտ ստեղծել Կովկասում, մենք կկարողանանք լուծել անվտանգության հարցերը»,-ասել է Թուրքիայի նախագահը: Ըստ Աբդուլլահ Գյուլի, Թուրքիան մտադիր է վստահության վստահության ու կայունության մթնոլորտ ստեղծել Կովկասում: «Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից եւ Վրաստանի խնդիրների լուծումից հետո, տարածաշրջանը կդառնա մեծ համագործակցության հարթակ»,-ասել է Գյուլը:



Պատասխանելով այն հարցին, թե կժամանի արդյո՞ք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխան ֆուտբոլային խաղին, Թուրքիայի նախագահն ասել է. «Ես հուսով եմ, որ նախագահ Սարգսյանը կժամանի: Մենք դեռ ժամանակ ունենք եւ ես հուսով եմ, որ նա կգա»,-ասել է Ա.Գյուլը, հաղորդում է Anatolian News Agency-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---