Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այժմ կախված է Թուրքիայից

PanARMENIAN.Net - «Ցավոք, Թուրքիայի վարչապետի ու այլ պաշտոնյաների հայտարարությունների մասին հայ հանրությունն իմանում է ադրբեջանական աղբյուրներից, որոնք երբեմն խեղաթյուրում են էությունը»,-հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում:



Ըստ Սարգսյանի, Էրդողանի հայտարարությունն առաջին հերթին ուղղված էր ադրբեջանական լսարանին: Նա նաեւ հավելել է, որ տարօրինակ կլինի, եթե թուրքական կողմը մտադիր չէ վավերացնել Արձանագրությունները, այդ դեպքում ինչո՞ւ էր ստորագրում: «Ցանկացած դեպքում, գնդակը Թուրքիայի դաշտում է եւ բավարար համբերություն ունենք, սպասելու իրադարձությունների հետագա զարգացմանը»,-ասել է Ս.Սարգսյանը:



Նախագահը նշել է նաեւ, որ Հայաստանի ղեկավարությունն արդեն հայտարարել է իր քայլերի մասին եւ առանց վարանելու կշարունակի գնալ այդ ճանապարհով: «Թուրքիայի Արձանագրությունների վավերացման դեպքում հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կշարունակվի, իսկ եթե դա տեղի չունենա, մենք կանենք այն, ինչի մասին հայտարարել էինք նախապես»,-ասել է Սարգսյանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---