«Յունիբանկը» հայտարարում է բիզնես վարկավորման նոր ծրագրի մասին

PanARMENIAN.Net - Փոքր եւ միջինբիզնեսիվարկավորումը «Յունիբանկ»-ի համարմիշտ էլ հանդիսացել էզարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը: Կուտակված փորձը եւ տեխնոլոգիաների իմացությունը հնարավորություն է տալիս բանկին ձեռնարկություններին տրամադրել համալիր սպասարկում եւ գործիքների լայն տեսականի, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: «Մեր մրցակցային առավելությունները` մատչելի ֆինանսական միջոցներն են, ինչպես նաեւ մասնաճյուղային խոշոր ցանցը` 31 մասնաճյուղ», -ասում է Վարչության նախագահի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Արա Ավագյանը: «Բարդ տնտեսական պայմաններում մենք փորձեցինք մեր բիզնես ծրագիրը կազմել հաճախորդների համար առավելագույնը շահավետ: Մենք չենք գանձում տույժեր վարկի վաղաժամկետ մարման համար եւ չունենք թաքցված միջնորդավճարներ»:



Որպես ֆինանսավորման գործիք «Յունիբանկ»-նառաջարկում է վարկեր արտադրության ընդլայնման, սարքավորումների փոխարինման, շրջանառու միջոցների համալրման եւ բիզնեսի հետ կապված այլ նպատակների համար: Փոքր եւ միջին բիզնեսի համար վարկի գումարը կազմում է մինչեւ 1 մլն դոլար: Խոշոր հաճախորդներին տրամադրվում են մինչեւ 4,5 մլն դոլար վարկեր: «Յունիբանկ»-ի առավելություններից է երկարաժամկետ վարկը. փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները վարկը կարող են ստանալ մինչեւ 5 տարի ժամկետով: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 15%-ից մինչեւ 22%:



Առանձին գործումէվարկային ծրագիր «ռուսական վարկի» շրջանակներում: Այս բիզնես-վարկերի պայմանները հետեւյալն են` տարեկան տոկոսադրույքը` 15%, ժամկետը` 5 տարի, վարկի գումարը փոքր եւ միջին բիզնեսի համար` մինչեւ 50 մլն դրամ, իսկ վերամշակող եւ մթերող կազմակերպությունների համար` մինչեւ 500 մլն դրամ:

Բանկը սկսել է նաեւ տրամադրել նոր ծառայություն` «Բիզնես-լոմբարդ» վարկ, որը նպատակաուղղված է բիզնեսի գործարկման համար: Վարկերի տրամադրումը իրականացվում է առանց ֆինանսական վերլուծության` խանութների գրավադրմամբ: Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, տարեկան տոկոսադրույքը կազմում է 22%, վարկի ժամկետը` 24 ամիս: Վարկի գումարը կազմում է 50 հազար դոլար:



Իրպարտաճանաչ վարկառուներինբանկըառաջարկում էօգտվել էքսպրես վարկից: «Այս գործիքի անվանումը` «Արագ վարկ»-ը, ինքն իր մասին արդեն խոսում է: Վարկը տրամադրվում է ընդամենը 2-3 օրվա ընթացքում: «Արագ վարկը» տրամադրվում է առանց լրացուցիչ ֆինանսական վերլուծության` նախորդ տարի մարված գումարի 1,5 պատիկի չափով, բայց ոչ ավելի քան 30 հազար դոլարը: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 20%, մարման ժամկետը` 3 տարի»,- նշեց Արա Ավագյանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---