12 հոկտեմբերի 2009 - 18:05 AMT
Հայաստանում նշվում է ծխելու դեմ պայքարի Ազգային օրը
Հոկտեմբերի 12-ը ծխելու դեմ պայքարի Ազգային օր է: Այդպիսի որոշում ընդունվել էր Հայաստանի կառավարության արտագնա նիստում

2008թ. դեկտեմբերի 18-ից սկսած, Հայաստանում ամեն տարի նշվում է ծխելու դեմ պայքարի օրը:

Հոկտեմբերի 12-ը ընտրված էր այն պատճառով, որ հենց այդ օրը 2004 թ-ին ՀՀ ԱԺ վավերացրել է Համաշխարհային առողջապահության կազմակերպության ծխելու դեմ պայքարի շրջանակային Կոնվենցիան:

Ներկայումս հայ բնակչության մոտ 30 % ծխող են:

Առանց ծխախոտի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի` մայիսի 31-ին: